AM-CERT

Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային թիմի առաքելությունն է ուսումնասիրել և համակարգել կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքը Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքների համար։ Այն նաև ազգային կոնտակտային կետ է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային համագործակցության համար:

Համակարգչային միջադեպերի արձագանքման թիմը (Computer Emergency Response Team, CERT) կազմակերպություն է, որը զբաղվում է իր գործունեության շրջանակում կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքմամբ։ Տարբեր երկրներում և տարածաշրջաններում գործող CERT կազմակերպությունները ակտիվորեն համագործակցում են՝ փոխանակելով կիբեռ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ և ծանուցելով կիբեռ անվտանգության խնդիրների մասին։